Լուսանկարիչ Պիտեր Պավլենսկին կարող է զրկվել Ֆրանսիայում քաղաքական փախստականի կարգավիճակից: Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները:
Մի քանի օր առաջ Պավլենսկին հրապարակել էր տեսանյութ, որում, իբր, ներկայացրել էր Փարիզի քաղաքապետի նախկին թեկնածու Բենջամին Գրիվոյի ինտիմ կյանքը: Դրանից հետո մայրաքաղաքի դատախազությունը նախաքննություն սկսեց նկարչի և նրա ընկերուհու՝ Ալեքսանդրա դե Տադդեոյի նկատմամբ՝ «անձնական կյանքի միջամտության» և «առանց թույլտվության սեռական բնույթի տեսահոլովակի տարածման» մեղադրանքներով:
Նոր տարվա նախօրեին էլ Պավլենսկու դեմ ևս մեկ քննություն սկսվեց ծեծկռտուքի պատճառով: Ըստ քննիչների՝ նկարիչը դանակով սպառնացել է մի քանի մարդու:
Նկարիչ-ակտիվիստ Պավլենսկին Ֆրանսիայում քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել 2017 թվականին: Նա հեռացավ Ռուսաստանից, երբ Teatra.doc-ի դերասանուհի Անաստասիա Սլոնինան նրան մեղադրեց իր նկատմամբ բռնության համար: Լուսանկարիչն այդ մեղադրանքն անվանել է քաղաքական պատվեր:
Պավլենսկին Ռուսաստանում հայտնի է մի քանի աղմկոտ ակցիաներով՝ այրել է անվադողերը Անվտանգության դաշնային բյուրոյի շենքի մոտ, կարել բերանը, կտրել ականջի բլթակը: Նա նաև հրկիզել էր Ֆրանսիայի բանկի մասնաճյուղը Փարիզում, ինչի համար դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: