Ինտերպոլը մերժել է «Ռոսբալտ» թերթի լրագրող Ալեքսանդր Շվարևին միջազգային հետախուզում հայտարարելու Ռուսաստանի պահանջը: Նա մեղադրվում է կեղծ տեղեկություններ տարածելու համար, որոնք զրպարտում են միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին: Լրագրողը մեղադրվում է նաև ավելի քան 3 միլիոն ռուբլի շորթելու հարցում:
«Ինտերպոլը հրաժարվեց փնտրել Շվարևին՝ գործը համարելով քաղաքական: Բացի դրանից՝ Ինտերպոլի հանձնաժողովը պարզել է, որ գործով հանցավոր տարրեր չկան, և այն կապված էր միայն մասնավոր հարցերի հետ»,- «Ինտերֆաքս»-ին ասել է լրագրողի փաստաբանը: Նա նշել է, որ Ինտերպոլում իր պաշտպանյալի քրեական հետապնդումը համարվել է անօրինական և չապացուցված:
Երկու մեղադրանքով Ռուսաստանում Շվարևին սպասվում է 7-15 տարվա ազատազրկում: