Երեքշաբթի Ադրբեջանի ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել փետրվարի 9-ին տեղի ունեցած Միլի մեջլիսի ընտրությունների արդյունքները Իմիշլիի 79-րդ ընտրատարածքի թիվ 5 տեղամասում:
Որոշումը կայացվել է այդ շրջանի երկու թեկնածուի բողոքների հիման վրա և տեսանյութերի ուսումնասիրությունից հետո, ասվել է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ: