30-ամյա ճապոնացին, որ դանակահարել էր սահմանափակ մտավոր ունակություններ ունեցող 19 մարդու՝ նրանց համար նախատեսված հաստատությունում, դատապարտվել է մահվան:
Դատավարության ընթացքում մարդասպան երիտասարդը հայտարարել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց մարդ չի համարում, և սպանությունը կատարել է, քանի որ ցանկացել է «փրկել նրանց տառապանքներից»:
Չնայած հանցագործի փաստաբանները պնդել են իրենց պաշտպանյալի անմեղսունակությունը, դատարանը որոշել է, որ սպանությունը կատարվել է սթափ վիճակում: