Միացյալ Թագավորությունը միջազգային հանրությանը կոչ է անում պայքարել սեռական փոքրամասնությունների դեմ խտրականության դեմ և հպարտ է, որ Միացյալ Թագավորությունում նույնասեռականների ամուսնությունը օրինականացված է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Միացյալ Թագավորության ԱԳՆ ներկայացուցիչը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին:
«Մեծ Բրիտանիան շարունակում է պահպանել ամբողջ աշխարհում ԼԳԲՏ անձանց իրավունքները: Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում պայքարել ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դեմ և խթանել բազմազանությունն ու հանդուրժողականությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քանի դեռ ինքն է ղեկավարում պետությունը, Ռուսաստանում «թիվ մեկ ծնող» և «թիվ երկու ծնող» չեն կլինի. կլինեն մայր և հայր: Այս հայտարարությունն արվել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ: