Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև երկխոսությունը՝ կապված ընտրական համակարգի հետ, դժվար էր առաջ գնում, իսկ ընդդիմադիր Գիգի Ուգուլավայի ազատազրկումից հետո ընդդիմությունը հրաժարվեց այն շարունակել: Ձերբակալությունն արժանացավ եվրոպացի քաղաքական գործիչների խիստ քննադատությանը:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ մտագոհված է ընդդիմադիր գործիչների թիրախավորմամբ: «Դատական համակարգը չպետք է օգտագործվի քաղաքական ընդդիմախոսների դեմ: Օրենքի գերակայությունը ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի անհրաժեշտ պայմանն է»,- գրել է Տուսկը Թվիթերի էջում:
Վրաստանի իշխանությանն անհանգստացրել է այդ վերաբերմունքը: Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովի նիստին Վրաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Սոնղուլաշվիլին Եվրախորհրդարանին խնդրել է աջակցել Թբիլիսիում քաղաքական երկխոսությունը վերսկսելու հարցում: