Հորդառատ անձրևների, ջրհեղեղների և սողանքների հետևանքով Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքը հայտնվել է ջրի մեջ: Քաղաքով ճանապարհորդելը գրեթե անհնար է դարձել: Ափերից դուրս են եկել Թիեթե և Պինեյրուս գետերը՝ հեղեղելով մոտակա մայրուղիները: Վատ եղանակի պատճառով Սան Պաուլոյում դադարեցվել են դասերը 43 դպրոցում, խափանվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: