2019 թվականին շատ հարուստ մարդկանց թիվն ավելացել է 10 տոկոսով և հասել 2,7 միլիոնի: Շատ հարուստ մարդկանց կարողությունը գնահատվում է 5-30 մլն դոլար: Նրանց կարողության ընդհանուր արժեքը նույնպես աճել է 10 տոկոսով՝ հասնելով 26,6 տրլն դոլարի։ 2018-ին այս ցուցանիշը միայն 1 տոկոսով էր ավելացել։
Շատ հարուստ մարդկանց թվի աճով առաջատար է Հյուսիսային Ամերիկան։ Նրանց կարողության ընդհանուր չափը մեծացել է մոտ 15 տոկոսով։
Ակտիվ աճ է գրանցվել նաև Ասիայում և Աֆրիկայում։ Եվրոպայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դիտարկվել է ավելի քիչ աճ, սակայն ավելի շատ, քան Մերձավոր Արևելքում։ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում բարեկեցության աճ չի նկատվել։