Անկարայում Սիրիայի հարցով կայացած ռուս-թուրքական բանակցություններում դրական տեղաշարժ չի արձանագրվել: Կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թուրքական պատվիրակությունը գլխավորել է երկրի ԱԳ նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը, իսկ ռուսականը՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը։ Բանակցություններին մասնակցել են երկու երկրների բարձրաստիճան զինվորականներ: