Հարավային Կորեայի բնակչուհին վիրտուալ իրականության օգնությամբ հանդիպել է դստեր հետ, որը մահացել էր չորս տարի առաջ յոթ տարեկանում, գրում է Times-ը:
Այս իրադարձությունը դարձել է «Հանդիպում քեզ հետ» վավերագրական ֆիլմի թեման, որն արդեն դիտել են մի քանի միլիոն հարավկորեացիներ: «Հանդիպումը» տեղի է ունեցել վիրտուալ այգում: Վիրտուալ Նոյոնը մորն ասել է, որ կարոտել է նրան, հետո նրանք մոտեցել են սեղանին, և աղջիկը հանգցրել է ծննդյան տորթի մոմերը: «Դա երազ էր, որը միշտ ցանկացել եմ տեսնել»,- ասել է երեխայի մայրը: