Կիարա փոթորիկը Շոտլանդիայի հյուսիսարևելյան ափ է հանել անհայտ ծովային արարածի մնացորդներ: Երկար կմախքը, որի գլխամասում եղջյուրներ հիշեցնող ելուստներ կան, համացանցում սուր բանավեճ է առաջացրել: Ոմանք ենթադրում են, որ դա կետի կմախք է, մյուսները՝ աղվես-շնաձկան: Կան և այնպիսիք, որոնք գտածոն կապում են Լոխ-Նես լճի առասպելական հրեշ Նեսիի հետ, որը հայտնաբերման վայրից 200 կմ է հեռու:
Կենսաբաններն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, քանի որ մեկ լուսանկարը քիչ է եզրակացությունների համար: