Թուրքիայի նախագահ Էրդողանը նորից վերջնագրի լեզվով է խոսել Դամասկոսի հետ: Նա հայտարարել է, որ մինչև փետրվարի վերջ Սիրիայի հրամանատարությունը պարտավոր է զորքերը դուրս բերել Իդլիբի էսկալացիոն գոտուց: Հակառակ դեպքում Էրդողանը սպառնացել է հարվածներ հասցնել սիրիական կառավարական բանակին նույնիսկ Իդլիբի էսկալացիոն գոտուց դուրս: Նա նշել է, որ եթե տարածաշրջանում դիտորդական կետերում տեղակայված թուրքական զորքերը տուժեն Դամասկոսի գործողություններից, Թուրքիան «հավատարիմ չի լինի Սոչիի համաձայնագրին և կհարվածի սիրիական կառավարական ուժերին ցանկացած տեղ»:
Թուրքիայի նախագահը Դամասկոսին և Մոսկվային մեղադրել է Սոչիի համաձայնագրերը խախտելու համար: Ըստ նրա՝ Իդլիբում Սիրիայի իշխանությունները, Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ, «անընդհատ հարձակվում են խաղաղ բնակիչների վրա և արյուն են թափում»:
Կրեմլը հերքել է Մոսկվայի և Դամասկոսի դեմ ուղղված մեղադրանքները: Ռուսաստանի արտգործնախարարությունը Իդլիբի մոտակայքում սիրիական կառավարական բանակի գործողություններն անվանել է «բացարձակ օրինական», հայտարարելով, որ «սիրիացիները պայքարում են ահաբեկչության դեմ իրենց տարածքում»:
Հակառակը՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի համար էլ Մոսկվան է Անկարային մեղադրում Սոչիի հուշագրով ստանձնած պարտավորությունները խախտելու հարցում: Ինչևէ, Մոսկվան ակնկալում է, որ Անկարայի ներկայացուցիչները կմասնակցեն տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված բանակցությունների նոր փուլին: