Կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսը դերասանուհի Փամելա Անդերսոնին 30 տարի սիրահետելուց հետո այս տարի հասավ իր նպատակին՝ հունվարի 20-ին ամուսնացավ դերասանուհու հետ: Սակայն երկար սպասված իրադարձությունը տևեց ընդամենը երկու շաբաթ: 74-ամյա կինոպրոդյուսերը կապերը խզելու մասին Անդերսոնին հայտնել է SMS-ի միջոցով՝ գրում է RadarOnline ը:
Փիթերսը ներողություն է խնդրել դերասանուհուց փոխըմբռնում չգտնելու համար և հայտարարել, որ լավ կլինի, եթե ամեն մեկը շարունակի ապրել իր ճանապարհով: Ըստ պրոդյուսերի՝ իրենց ամուսնությունը «սիրո հիասքանչ տոն էր», բայց դա վախեցրել է 74-ամյա Փիթերսին, որն այդ տարիքում ցանկանում է «հասարակ ու խաղաղ կյանք», ոչ թե «մեծ կիրք՝ հեռավորության վրա»:
Հրապարակման համաձայն՝ Փամելան պատասխանել է՝ «Ես ներում եմ քեզ» և ավելացրեց սմայլիկ:
RadarOnline-ը ենթադրել է, որ զույգն ամուսնալուծության հետ կապված խնդիր չի ունենա, քանի որ ամուսնությունը օրինականորեն գրանցված չէր: