Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը կարող է թույլ տալ, որ քահանաները ամուսնանան: Բայց միայն նրանց, ովքեր Բրազիլիայի ամազոնյան ցեղերի անդամ են:
Առաջարկվում է Ամազոնի համայնքներում հոգևոր ծառայության ընդունել տարեց ու հեղինակավոր մարդկանց, ցանկալի է՝ տեղացիների, նույնիսկ եթե նրանք ամուսնացած են: Վատիկանի որոշումը, սակայն, կվերաբերի բացառիկ դեպքերի:
Որոշման պատճառը Կաթոլիկ Եկեղեցու առջև ծառացած կադրային ճգնաժամն է: Հեռավոր Ամազոնում քահանաների պակաս կա, մինչդեռ միայն քահանան իրավունք ունի հաղորդություն տալ, որը պատարագի առանցքային մասն է:
Շրջանի բնակիչների 85%-ը չի կարողանում մասնակցել կիրակնօրյա պատարագին, որոշ տեղերում էլ քահանաներին տարին մեկ անգամ են տեսնում: