Airbus ընկերությունը Սինգապուրի ավիասրահում ներկայացրել է ապագայի ինքնաթիռի «կանաչ» մոդելը, որն արտաքինից թվում է «Աստղային պատերազմների» շարունակությունը: Առաջարկվող մոդելը նախատեսում է զգալիորեն կրճատել վառելիքի ծախսը և նվազեցնել ածխածնի արտանետումները: Կլիմայի փոփոխության դեմ պայքարում այս խնդիրը փորձում են լուծել բոլոր խոշոր ավիաընկերությունները:
Նոր մոդելի առաջին թռիչքային փորձարկումները հաջողությամբ անցել են Ֆրանսիայում անցյալ տարվա հունիսին և կշարունակվեն մինչև 2020-ի կեսերը:
Ինքնաթիռի հետ կապված երկու կետ մնում է անհայտ. արդյո՞ք պատուհաններ կլինեն ինքնաթիռում, և ինչպե՞ս կտեղադրվեն ուղևորների նստատեղերը: