Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի թաղամասերից մեկում երկուշաբթի երեկոյան պայթել է ականապատ մեքենա: Առայժմ հայտնի է մեկ վիրավորի մասին: Պայթուցիկ սարքը գործի է դրվել Մեզզե շրջանի Ջալյա պուրակի մոտակայքում կայանված մեքենայում՝ հայտնում է Sham FM ռադիոկայանը:
Սիրիայի Իդլիբից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ թուրքական բանակը դարձյալ կորուստներ է ունեցել: Սիրիական բանակի հրթիռակոծության հետևանքով հինգ թուրք զինվոր է մահացել: Թուրքական կողմն անմիջապես պատասխանել է հարձակմանը, վիրավորներ կան սիրիական բանակում: Մեկ շաբաթվա ընթացքում սա Սիրիայի կառավարական ուժերի երկրորդ հարձակումն է թուրքական զինուժի վրա: Նախորդ երկուշաբթի դարձյալ Իդլիբում սպանվել էին 8 թուրք զինծառայողներ: