Այսօր Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ներկայիս նախագահ Անեգրետ Քրամփ-Քարենբաուերը կուսակցության նախագահության նիստում հայտնել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել հաջորդ խորհրդարանական ընտրություններում:
Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ կուսակցական պաշտոնում Մերկելի իրավահաջորդն ասել է, որ ինքը մտադիր է ընտրություններից հետո հրաժարական տալ ՔԴՄ-ի ղեկավարի պաշտոնից: Նա կշարունակի ղեկավարել Գերմանիայի պաշտպանության նախարարությունը:
Անեգրետ Քրամփ-Քարենբաուերն արդեն այս ամառ պատրաստ է սկսել գերմանական պահպանողականներից կանցլերի պաշտոնի թեկնածուի որոնումը:
Տեղեկություններ կան, որ դա կարող է լինել ՔԴՄ անդամ Արմին Լաշետը: Այժմ նա ղեկավարում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի կառավարությունը:
