Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի École militaire Եվրոպական բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունում ելույթ է ունեցել պաշտպանության ռազմավարության և միջուկային զսպվածության թեմայով: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրոպայի քաղաքացիների պաշտպանության և անվտանգության նախագիծը չի կարող գոյություն ունենալ առանց Ռուսաստանի հետ վստահության աստիճանական վերականգնման: Նա ընդգծել է, որ Եվրոպայի համար անհրաժեշտ է «միջազգային զենքի վերահսկման օրակարգը» դարձնել միջին հեռահարության միջուկային զենքի վերաբերյալ նոր պայմանագրի մի մասը: