«Նովայա գազետա»-ի մեկնաբան Ելենա Միլաշինային և փաստաբան Մարինա Դուբրովինային ծեծել են Գրոզնիում, որտեղ նրանք մասնակցելու էին «Ինչպես են ապրում Կադիրովը և իր համախոհները» տեսահոլովակի հեղինակի դատին: Միլաշինան BBC-ին ասել է, որ հարձակումը կապված է իր հրապարակումների նկատմամբ Չեչնիայի իշխանությունների դժգոհության հետ:
Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպան Նուրդի Նուխաժիևը հայտարարել է, որ Գրոզնիի հյուրանոցում լրագրող Ելենա Միլաշինայի և փաստաբան Մարինա Դուբրովինայի վրա հարձակումը ծրագրված սադրանք է: Իսկ նպատակը «Չեչնիայի Հանրապետության վարկանիշին» վնասելն է: