Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում աղվես են հայտնաբերել: Կենդանուն նկատել են երեկոյան, երբ նա բարձրանում էր շարժասանդուղքով: Ոստիկանության աշխատակիցները մոլորված աղվեսին բռնել են չորրորդ հարկում, տեղադրել արկղում ու փողոցում նորից ազատ արձակել, գրել է Guardian-ը: Խորհրդարանի աշխատակիցը խոստովանել է, որ 2017 թվականից շատ տարօրինակ երևույթների է հանդիպել շենքում, բայց սա ամենաարտասովորն էր: