Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները վերսկսել են բողոքի ցույցը խորհրդարանի մոտ, հայտնում է aliq.ge-ն: Ընդդիմությունը հայտարարել է, որ խորհրդարանի գարնանային նստաշրջանին զուգահեռ կանցկացվի «ամոթի միջանցք» բողոքի ակցիան: Նրանց պահանջը նույնն է՝ փոխել ընտրական համակարգը: Ցույցը պետք է սկսվեր երեկ, բայց Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով չեղարկվել էր: Քաղաքում հրդեհ էր բռնկվել երկհարկանի փայտաշեն տանը, որտեղ բնակվում էր սոցիալապես անապահով ընտանիքը: Հրշեջներին չի հաջողվել փրկել ընտանիքի անդամներին՝ մորը և չորս երեխային ու բարեկամուհուն: Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել: