Փրկարարական ջոկատներ են ուղարկվել Թուրքիայի արևելյան Վանի նահանգ ձնահոսքի տակ հայտնված մարդկանց փրկելու համար: Ձյան առաջին հարվածի թիրախում է հայտնվել ձնամաքրող մեքենան և միկրոավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս երկուսն անհայտ կորած են: Մեքենայի օպերատորը և յոթ ուղևորները փրկվել են: Անհետ կորել են նաև փրկարարները, որոնք իրականացնում էին երկու քաղաքացու որոնման աշխատանքը:
Ըստ Բահչեսարայի քաղաքապետի՝ ձնահոսքի երկրորդ հարվածից զոհվել է ութ փրկարար, ձյան տակ է մնացել 20 մարդ: Բարեբախտաբար, շտապօգնության ծառայության 25 աշխատակից փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց: