Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել վերականգնել Դոնբասի վերաինտեգրման հարցերով զբաղվող նախարարությունը:
Այսկերպ, Կիևը վերադառնում է Պետրո Պորոշենկոյի նախագահության օրոք ձևավորված նախաձեռնությանը՝ առանձին գերատեսչության՝ գրավյալ տարածքների գործերի նախարարության ստեղծմանը:
Ուկրաինան ցանկանում է նաև Ռուսաստանին կանգնեցնել միջազգային քրեական դատարանի առաջ, ներկայացնելով պատերազմական, մարդկության դեմ և սահմանազատման գծի երկու կողմերում կատարված հանցագործությունների մեղադրանքներ: Կիևը ակնկալում է Մոսկվայից ֆինանսական փոխհատուցում պահանջել Դոնբասը բռնագրավելու համար: