Superjob ծառայության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռուսաստանցիների 72%-ը պատրաստ է փոխել մասնագիտությունը՝ գրում է «Իզվեստիա» թերթը:
Հարցվածների 44%-ը պատրաստ է արմատական փոփոխության գործունեության շրջանակում: Եվս 28%-ը գերադասում է տիրապետել ևս մեկ մասնագիտության: 14%-ը պատրաստ է վերապատրաստման, առանց փոխելու գործունեության ոլորտը, և միայն 4%-ն է իրեն համարում բավարար որակավորված, 3%-ն էլ ընդհանրապես չի ցանկանում վերապատրաստվել կամ դրա հնարավորությունը չունի: Մնացածը դժվարացել են պատասխանել:
Հետազոտության տվյալներից հետևում է նաև, որ առավել պահպանողական են տարեցները և ավելի շատ եկամուտներ ստացողները: Ըստ հարցումների՝ 24 տարեկանից ցածր ռուսաստանցիների շրջանում 50%-ն է պատրաստ արմատապես փոխել գործունեության ոլորտը, 51%-ը 25-34 տարեկաններն են, 32%-ն էլ 45-ից բարձր են: Կարևոր նշանակություն ունի նաև աշխատավարձը: Օրինակ՝ զրոյից նոր մասնագիտություն է պատրաստ սովորել 30 հազար ռուբլուց ցածր աշխատավարձ ստացողների 51%-ը, իսկ 32%-ն են կազմում 80 հազար ռուբլի ստացողները: