Մեծ Բրիտանիայում հաստատվել են նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին երկու դեպքերը:
Վարակվածների ինքնությունը չի հաղորդվում: Ավելի վաղ երկրի իշխանությունները նոր տեսակի վիրուսի առկայությունը ստուգել էին ավելի քան 130 մարդու մոտ, բայց մինչ օրս կատարված բոլոր հետազոտությունների պատասխանները բացասական են եղել:
Բրիտանական կառավարության աջակցությամբ Ուհան քաղաքից դուրս են բերվել 110 քաղաքացի, հայրենիքում նրանք երկու շաբաթ կմնան կարանտինի մեջ: