Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը և տարածումը ճանաչել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Այս մասին հայտարարվել է Ժնևում կազմակերպության արտակարգ նիստում: Ըստ վերջին տեղեկությունների՝ մահացու վիրուսը տարածվել է Չինաստանի բոլոր նահանգներում, զոհերի թիվն այս երկրում հասնում է 200-ի, վիրուսակիրներինը` 8000-ի: Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրում գրանցվել է 98 վիրուսակիր, սակայն մահվան դեպքեր չկան: