Եվրախորհրդարանն այսօր պետք է հաստատի Brexit-ի պայմանագիրը: Այն արդեն հաստատել են Բրիտանիայի խորհրդարանն ու Եվրահանձնաժողովը:
Հաստատումից հետո խորհրդարանի առջև տեղի կունենա խորհրդանշական հրաժեշտի արարողություն: Միացյալ Թագավորությունը ԵՄ-ն կլքի մինչև ուրբաթ, որից հետո կսկսվի անցումային շրջան: Այդ ընթացքում կողմերը կաշխատեն հետագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Իսկ այսօր Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավորները հավաքում են իրենց իրերը և լքում գրասենյակները: