Աֆղանստանի արևելքում՝ Ղազնի նահանգում, ուղևորատար օդանավ է կործանվել: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ օդանավում եղել է 83-110 մարդ: Նախապես հայտնել էին, որ օդանավը պատկանում է Ariana Afghan Airlines ավիաընկերությանը, որը, սակայն, հերքվեց: Ենթադրում են, որ դա ամերիկյան ռազմական օդանավ է եղել: Ուղևորների ճակատագիրն անհայտ է, քանի որ օդանավը կործանվել է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքում: Թալիբներն արդեն հայտարարել են, որ իրենք են խոցել օդանավը: