Աֆղանստանի արևելքում՝ Ղազնի նահանգում, Ariana Afghan Airlines ավիաընկերության ուղևորատար օդանավ է կործանվել:
Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 83 մարդ:
Ղազնիի նահանգապետի ներկայացուցիչ Արիֆ Նուրին ընդգծել է, որ օդային աղետը տեղի է ունեցել Դեհ Յակ շրջանում: Տեղանքը գտնվում է «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: