Boeing 777X-ն իր առաջին փորձնական թռիչքն է իրականացրել ԱՄՆ Վաշինգթոնի նահանգում: Թռիչքը տևել է չորս ժամ՝ հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիեթլի օդանավակայանում:
Հիշեցնենք, որ նոր Boeing 777X-ի առաջին փորձնական թռիչքը հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով: