Ամերիկյան Boeing ընկերությունն օդանավի 737 Max մոդելի ծրագրային ապահովման մեջ թերություններ է հայտնաբերել, որոնց մասին նախկինում ոչինչ հայտնի չի եղել: Դա կարող է հանգեցնել նրան, որ օդանավի՝ մեկ տարի առաջ դադարեցված թռիչքները դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի: Reuters գործակալության տեղեկացմամբ՝ թերությունները հայտնաբերվել են տեխզննման ժամանակ: Ամերիկյան Boeing ընկերությունից հայտնել են, որ արդեն աշխատում են թերություններն անհապաղ շտկելու ուղղությամբ՝ հույս ունենալով, որ լուծումը շատ շուտ կգտնեն: