Boeing ընկերությունը հունվարից ժամանակավորապես դադարեցնում է 737 Max օդանավերի արտադրությունը: Որոշումը կայացրել է տնօրենների խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Տեղեկության համաձայն, օդանավեր արտադրող ընկերությունը վերջին շրջանում ամսական արտադրել է 40 օդանավ: Այս պահին կա մոտ 400 պահուստային օդանավ, մինչդեռ ընկերությունը գնորդ չի կարողանում գտնել:
Այս տեսակի օդանավերի շահագործումը փաստացի դադարեցվել էր Եթովպիայում և Ինդոնեզիայում տեղի ունեցած ողբերգական ավիավթարներից հետո, որոնց ժամանակ մահացել էր ավելի քան 300 մարդ: