Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում երկու փիղ փախել է կրկեսից ու հայտնվել փողոցում: Կարլա և Ռաննի անունով հսկա կենդանիները պատկանում են իտալական ընկերությանը, որը կրկեսային շոու էր կազմակերպել Ռուսաստանի մեծությամբ երրորդ քաղաքում: Միջոցառումից հետո, երբ վարժեցնողները փորձել են փղերին մտցնել բեռնատարների մեջ՝ մյուս միջոցառման վայր տեղափոխելու համար, փղերը փախուստի են դիմել ու սկսել շրջել քաղաքի փողոցներով: Ի վերջո, հսկա կենդանիներին սառույցի վրա սահեցնելով մոտեցրել են բեռնատարին: