Հնդկաստանի հյուսիսային նահանգներից մեկում փիղը «ժամանել» է պիկնիկի, վախեցրել մարդկանց ու կերել ամբողջ ուտելիքը: Բաբլու անունով երիտասարդ փղին գրավել է սննդի բույրը, որը պատրաստել էին ազգային պարկի այցելուները: Նախկինում պարկի աշխատակիցները հանգստացողներին թույլ են տվել լուսանկարվել ու խաղալ կենդանու հետ, սակայն այս անգամ փիղը դուրս է եկել վերահսկողությունից ու հարձակվել ուտելիքի վրա: Մինչ կենդանապահները փորձում էին հետ քաշել կենդանուն, փիղը հասցրել է կուլ տալ ամեն ինչ: