ՌԴ Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Վերջին օրերին Սիրիայի Իդլիբում և Հալեպի շրջանում ծանր մարտեր են ընթանում կառավարական ուժերի և զինված գրոհայինների միջև: Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտնում են, որ Իդլիբում զոհվել են 40 սիրիացի զինվորական, ևս 80-ը վիրավոր են:
Սինգապուրը հաստատել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:
Մանրամասները՝ միջազգային լրահոսում: