«Կարծում ենք, որ ընդդիմությունը կա՛մ կհամաձայնի մեր առաջարկին, և բանակցությունները դրական կավարտվեն, կամ էլ նրանք ստիպված կլինեն սգալ իրենց համամասնական ընտրակարգը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, տեղեկացնում է Aliq.ge-ն:
Խոսքը վերաբերում է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցող բանակցություններին: Իշխանությունը դեմ է ընտրական համակարգի համամասնական լինելուն և առաջարկում է մեծամասնական պատգամավորների թիվը 73-ից նվազեցնել 50-ի: Ընդդիմությունը դա անընդունելի է համարում: