Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյին հարցաքննել են Հետաքննությունների պետական բյուրոյում: Հարցաքննությունը տևել է ավելի քան երեք ժամ: Նրան մոտ 300 հարց են տվել Մինսկի համաձայնագրերի ստորագրման հարցով: Նախկին նախագահը հարցաքննությունը համարել է «վատ ներկայացում»:
Հաջորդ հարցաքննությունը, որը նշանակված է հունվարի 31-ին, վերաբերելու է Կերչի նեղուցի հետ կապված սադրանքներին: Պորոշենկոն խոստացել է ներկայանալ հարցաքննությանը, եթե Ուկրաինայում լինի: