Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը SBS ռադիոընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև երկխոսության առաջընթացի բացակայությունը 2019 թվականի տխուր իրողություն է համարել:
«Ամենից շատ ափսոսում եմ, որ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը պատշաճ ձևով չընթացավ: Ամենաշատը ցավում եմ, որ Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովը ավարտվեց ոչնչով: Եթե Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև երկխոսության առաջընթաց լիներ, մենք կկարողանայինք մեծ առաջընթաց արձանագրել Կորեական թերակղզու և միջկորեական համագործակցության ու խաղաղության գործընթացում, ինչպես նաև հույս կպարգևեինք բաժանված ընտանիքներին»,- լուսնային Նոր տարվա շեմին անցնող տարին է ամփոփել Մուն Չժե Ինը: