ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել բնակավայրի կենտրոնում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մահացել է 1 մարդ, ևս 7-ը, այդ թվում՝ 9-ամյա մի տղա, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բոլոր տուժածներն անմիջապես հոսպիտալացվել են: Իրավապահների հաղորդմամբ՝ հանցագործին հաջողվել է փախուստի դիմել: Հայտարարվել է հետախուզում: Ոճրագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: