Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր ղեկավար Էսմայիլ Ղաանիին սպասում է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը, եթե նա շարունակի սպանել ամերիկացիներին: Այս մասին հայտարարել է Իրանի հարցերի ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Եթե Ղաանին շարունակի սպանել ամերիկացիներին, ապա նույն ճակատագրին կարժանանա: Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել էր, որ ամերիկացիների կամ ԱՄՆ-ի շահերի դեմ ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան, ինչն էլ նախագահը ցուցադրել էր»: