Իսպանիան պատուհասած «Գլորիա» փոթորիկը գրոհում է: Ժամում 140 կմ արագությամբ ուժգին քամիները մոլեգնում են Կատալոնիայում ու Վալենսիայում: Փոթորիկներն ուղեկցվում են ձյան առատ տեղումներով ու հեղեղումներով, ինչը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ կաթվածահար անելով տրանսպորտային համակարգն ու ավերելով որոշ ենթակառուցվածքներ: Վտանգավոր իրավիճակ է նաև ափամերձ տարածքներով: Ալեկոծությունը հասնում է 10 մետր բարձրության: Տարերային աղետի զոհերի թիվը հասել է 9-ի, կան տուժածներ ու անհետ կորածներ: