Միայն կանանցից բաղկացած առաջին զինվորական ստորաբաժանումն է հայտնվել Սաուդյան Արաբիայի զինված ուժերում: Ստորաբաժանման մեկնարկը տվել է արաբական երկրի զինված ուժերի շտաբի պետը: 2019 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները կանանց թույլ են տվել զինված ուժերի շարքեր ընդունվել որպես ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության ուժերի, բժշկական ծառայության և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կապրալներ, կրտսեր կապրալներ, սերժանտներ ու շտաբային սերժանտներ: