Այսօրվանից մինչև հունվարի 24-ը շվեյցարական Դավոսում կանցկացվի հոբելյանական 50-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը: Գործունեության 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը, որը համախմբում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ու հեղինակավոր փորձագետների՝ քննարկելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը, լուծումներ առաջարկելու առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: