Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, այլևս չեն օգտագործի իրենց թագավորական տիտղոսները և չեն օգտվի պետական միջոցներից: Նրանց այլևս չեն կոչի Ձերդ թագավորական մեծություններ, նրանք չեն կարողանա հանդես գալ որպես թագուհու պաշտոնական ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ՝ զույգը կմնա Սասեքսի դուքս և դքսուհի, Հարրին էլ կպահպանի արքայազնի կոչումը, որը ժառանգել է ծննդյան ժամանակ:
Հարրին և Մեգանը հայտարարել են, որ մտադիր են վերադարձնել 2,4 միլիոն ֆունտը կամ 2.8 միլիոն եվրոն, որոնք ստացել էին Մեծ Բրիտանիայի բյուջեից Վինձորի իրենց տունը վերանորոգելու համար: Թագուհին էլ հայտարարել է, որ աջակցում է ամուսինների՝ անկախ կյանք ունենալու ցանկությանը, և Հարրին ու Մեգանը միշտ կլինեն թագավորական ընտանիքի սիրված անդամները: