Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովն այսօրվա մամուլի ասուլիսում խոսել է նաև Սիրիայի իրադրության մասին և նշել. «Սիրիական ճգնաժամը, ես կասեի, կարգավորման զարգացման փուլում է: Առաջընթաց կա գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական և մարդասիրական»:
Ըստ Լավրովի՝ այսօր առաջնային է Սիրիայի հետպատերազմյան վերականգնման և արաբական ընտանիքին նրա ինտեգրման հարցը: «Մենք դրան ակտիվորեն կնպաստենք»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատարը: