Հունվարի 12-ին ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան շրջանները, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, կա 3 վիրավոր, հայտնել է «Սանա» գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ հայկական թաղամասերը չեն ռմբակոծվել, այնտեղ իրավիճակը խաղաղ է։