Աբխազիայի խորհրդարանը հաստատել է ինքնահռչակ, մասամբ ճանաչված հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Որոշումը կայացվել էր բողոքի զանգվածային ցույցերից հետո, որոնց արդյունքում դատարանը չեղյալ հայտարարեց սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Ազգային ժողով ուղարկած դիմումում նախագահը նշել էր, որ այդ քայլն անում է հանուն երկրում խաղաղության և կայունության պահպանման:
Խաջիմբայից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել նաև փոխնախագահ Ասլան Բարցիցը: