Այսօր Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկի Աբխազիայի ախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի հարցը: Որոշումը կայացվել է բողոքի զանգվածային ցույցերից հետո:
Ազգային ժողով ուղարկած դիմումում նախագահը նշել էր, որ այդ քայլին է գնում հանուն խաղաղության և կայունության պահպանման:
Ըստ խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիայի՝ հրաժարականն ընդունելու և նախագահի պաշտոնակատար նշանակելու հարցը կորոշվի «շատ արագ»: Պետության ժամանակավոր ղեկավարի պարտականությունները կստանձնի վարչապետ Վալերի Բգանբան: