ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սահմանափակել է նախագահ Թրամփի իրավունքները՝ Իրանի դեմ պատերազմելու հարցում: Քիչ հավանական է համարվում, որ Սենատում ընդունվի բանաձևը:
ԱՄՆ-ը հստակեցրել է պատժամիջոցների կիրառման հարցը North Stream-2 գազամուղի մասնակիցների նկատմամբ:
Ավստրալիայում գրանցվել է անտառային նոր հրդեհի օջախ: Այն արագորեն կարող է աղետի վերածվել: Տարհանվել են բնակիչներ և դիվանագիտական կառույցներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ժխտում գլոբալ տաքացման փաստը, չնայած՝ նախկինում վերապահումներ է ունեցել խնդրի հետ կապված:
Մանրամասները՝ միջազգային լուրերում: