Հինգշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, ձայների 224 կողմ, 194 դեմ հարաբերությամբ բանաձև է ընդունել, որով սահմանափակում է Թրամփի իրավունքները Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու հարցում: Սպիտակ տունը քննադատել է այդ փաստաթուղթը և հայտարարել, որ այն օրենքի ուժ չունի և պարտավորեցնող չէ:
Սենատի կողմից բանաձևի ընդունումը, սակայն, քիչ հավանական է համարվում, քանի որ այնտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները:
Միևնույն ժամանակ, ո՛չ ԱՄՆ-ը, ոչ էլ Իրանը չեն խոսում ռազմական հակամարտության էսկալացիայի ծրագրերի մասին: